1C: Հաշվապահությունը ամենահայտնի հաշվապահական ծրագրերից մեկն է, որը հաշվապահական հաշվառման ավտոմատացումը բոլորովին նոր մակարդակի վրա է հասցնում: Այն թույլ է տալիս լուծել ցանկացած բիզնեսի հաշվապահական հաշվառման խնդիրները:
1C: Աշխատավարձ և անձնակազմի կառավարումը բազմակի նշանակության ծրագիր է, որը թույլ է տալիս համակողմանի ավտոմատացնել անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և կադրային քաղաքականության իրականացման հետ կապված խնդիրները՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները և ձեռնարկությունների իրական փորձը:
1C: ERP Ձեռնարկության կառավորումը ժամանանակից բազմաֆունկցիոնալ ծրագրային արտադրանք է,որը ուղղված է բարձրացնելու խոշոր և միջին առևտրային ձեռնարկության արդյունավետությունը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել հիմնական բիզնես գործընթացները,վերահսկել ձեռնարկության ֆինանսատնտեսական ցուցանիշները, արտադրական գործընթացը:
1C: Փաստաթղթաշրջանառություն ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը: Այն թույլ է տալիս ավտոմատացնել փաստաթղթերի հետ աշխատելու ստանդարտ գործընթացները, կազմակերպել էլեկտրոնային փաստաթղթերի հոսքը, ապահովել առաջադրանքների կատարման վերահսկողությունը և կարգավորել կառավարման գործունեությունը: : Ծրագիրը կիրառելի է խոշոր և միջին բիզնեսում:
1C: Առևտրի կառավարումը ժամանակակից գործիք է առևտրային ձեռնարկության բիզնես արդյունավետությունը բարձրացնելու համար: Ծրագիրը թույլ է տալիս համակողմանիորեն ավտոմատացնել գործառնական և կառավարման հաշվառման, առևտրային գործառնությունների վերլուծության և պլանավորման խնդիրները՝ դրանով իսկ ապահովելով ժամանակակից առևտրային ձեռնարկության արդյունավետ կառավարումը:
1C: Մանրածախ վաճառքը հավասարակշռված համակարգ է, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել հաշվառումներն այն ընկերություններում, որոնք փոքրածավալ արտադրությամբ ծառայություններ են մատուցում կամ կատարում են պայմանագրային աշխատանքներ, մանրածախ և մեծածախ առևտուր, պահեստային հաշվառումներ։
1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելվածը հնարավորություն է տալիս պատվերների և վաճառքների գործընթացներն իրականացնել բջջային հավելվածի միջոցով: Ծրագրի միջոցով հնարավոր է առաջադրանքներ տալ ՇԶՊ(շուկայի զարգացման պատասխանատու)-ներին և հետևել դրանց իրականացմանը: Հավելվածը հարմարեցված է բջջային հեռախոսների և պլանշետների բոլոր լուծումներին և աշխատում է Android համակարգի վրա: Հավելվածի առավելություններից է նաև տվյալների շատ արագ թարմացումը և փոխանցումը:
1C։ Պահեստի հավաքագրման բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ավտոմատ կառավարման բիզնես գործընթացները: Այն կարող եք օգտագործել արտադրության մեջ, փոքր և մեծ պահեստներում, մանրածախ և մեծածախ խանութներում: Հավելվածը հնարավորություն է տալիս ապրանքի շտրիխկոդի միջոցով ստանալ ապրանքի, գնի հետ կապված ինֆորմացիա, վերահսկել պահեստային մնացորդը, իրականացնել գույքագրում և տվյալների հավաքագրման տերմինալի (TSD) միջոցով: