1C: Առևտրի կառավարում

1C: Առևտրի կառավարումը ժամանակակից գործիք է առևտրային ձեռնարկության բիզնես արդյունավետությունը բարձրացնելու համար: Ծրագիրը թույլ է տալիս համակողմանիորեն ավտոմատացնել գործառնական և կառավարման հաշվառման, առևտրային գործառնությունների վերլուծության և պլանավորման խնդիրները՝ դրանով իսկ ապահովելով ժամանակակից առևտրային ձեռնարկության արդյունավետ կառավարումը:

1C: Առևտրի կառավարում ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկը նրա բազմակողմանիությունն է. ծրագիրն աջակցում է առևտրի բոլոր հիմնական տեսակներին (մանրածախ, մեծածախ, ապառիկ, նախնական պատվեր, միջնորդավճար), ինչը թույլ է տալիս այն հաջողությամբ իրականացնել առևտրային կազմակերպությունների մեծ մասում: Այն հնարավորություն է տալիս ժամանանակից լուծումներով կառավարել, պլանավորել և վերլուծել առևտրային ձեռնարկության արդյունավետությունը: Օպտիմալ ծրագրային լուծում է և՛ մեծածախ, և՛ մանրածախ առևտրի համար:

1C: Առևտրի կառավարում ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել`

  • Կուտակային(բոնուսային),զեղչային,նվեր քարտերի ներդրում,զեղչային համակարգի կիրառում
  • Գների վերահսկում և կառավարում
  • Գնումների և ձեռքբերումների վերահսկում և կառավարում
  • Մեծածախ և մանրածախ վաճառքների իրականացում և վերահսկում
  • Պահեստային շարժերի և մնացորդերի կառավարում
  • Ֆինանսական կառավարում և վերլուծություն
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում
  • Ինքնարժեքի,եկամտի վերահսկում և վերլուծություն
  • Ինտեգրում հարկային հաշիվների e-Invoiceing/Taxservice համակարգի հետ
  • Հաշվետվությունների ճկուն համակարգ
  • Առևտրային մի շարք սարքավորումների հետ ինտեգրում(ՀԴՄ,սքաներ,կշեռք,տերմինալ…)
  • Տվյալների փոխանակում 1C հաշվապահություն ծրագիր հետ
  • Ինտեգրում web կայքերի հետ