1C: Հաշվապահություն

1C: Հաշվապահությունը ամենահայտնի հաշվապահական ծրագրերից մեկն է, որը հաշվապահական հաշվառման ավտոմատացումը բոլորովին նոր մակարդակի վրա է հասցնում: Այն թույլ է տալիս լուծել ցանկացած բիզնեսի հաշվապահական հաշվառման խնդիրները:

1C: Հաշվապահություն ծրագիրը հաշվապահի պրոֆեսիոնալ գործիք է, որի միջոցով կարելի է վարել հաշվապահական և հարկային հաշվառումները: Ծրագրի հիմնական հատկանիշներից են հաշվապահական հստակ հաշվառում՝ համաձայն օրենսդրության և բիզնեսի կարիքների, ժամանակի խնայողությունը՝ հարկերի հաշվարկման, փաստաթղթերի և բիզնես գործարքների պատրաստման մեջ, օգտագործողի արդյունավետ աջակցությունը՝ բարձր գործառնական հարմարավետության շնորհիվ և այլն:

1C: Հաշվապահություն ծրագիրը հնարավություն է տալիս իրականցնել՝

  • Պաշարների հաշվառում, ձեռքբերում, ներմուծում, լրացուցիչ ծախսերի հաշվառում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
  • ՀՄ-ի և ՈՆԱ-ի հաշվառում, Կապիտալացում
  • Արտադրանք, անուղղակի ծախսերի բաշխում, վաճառքից անուղղակի ծախսերի դուրսգրում
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Գնորդ-բանկ համակարգի ինտեգրում
  • Taxservice համակարգի ինտեգրում հաշվարկային փաստաթղթեր, հարկային հաշիվներ, մանրածախ վաճառք
  • Հարկային հաշվետվությունների արտահանում
  • Բոլոր փաստաթղթերի ինտեգրում 1C այլ ծրագրերի հետ, յուրաքանչյուր փաստաթղթի Excel ֆայլից ներբեռնելու հնարավորություն
  • Եկամտային հարկի հետաձգում, ԱԱՀ-ի դեբետագրում, բնապահպանական վճարի հաշվարկ
  • Հաշվետվությունների փաթեթ յուրաքանչյուր բաժնի համար