1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելված

1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելվածը հնարավորություն է տալիս պատվերների և վաճառքների գործընթացներն իրականացնել բջջային հավելվածի միջոցով: Ծրագրի միջոցով հնարավոր է առաջադրանքներ տալ ՇԶՊ (շուկայի զարգացման պատասխանատու)-ներին և հետևել դրանց իրականացմանը: Հավելվածը հարմարեցված է բջջային հեռախոսների և պլանշետների բոլոր լուծումներին և աշխատում է Android համակարգի վրա: Հավելվածի առավելություններից է նաև տվյալների շատ արագ թարմացումը և փոխանցումը:

1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելվածը ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել`

  • Պատվերների և վաճառքների համաժամանակեցում համացանցի միջոցով
  • ՇԶՊ-ների իրականացրած վաճառքների գնահատում և վերահսկում
  • ՇԶՊ-ների կողմից իրականացվող այցելությունների վերահսկում
  • Վաճառքների և պատվերների պլանավորում
  • Թղթային փաստաթղթերի բացառում կամ նվազեցում
  • Օրական այցելությունների ձևավորում
  • ՇԶՊ-ները կարող են ցանկացած վայրից համաժամանակեցում անել, առանց գրասենյակ այցելելու