1C: ERP Ձեռնարկության կառավարում

1C: ERP Ձեռնարկության կառավորումը ժամանանակից բազմաֆունկցիոնալ ծրագրային արտադրանք է,որը ուղղված է բարձրացնելու խոշոր և միջին առևտրային ձեռնարկության արդյունավետությունը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել հիմնական բիզնես գործընթացները,վերահսկել ձեռնարկության ֆինանսատնտեսական ցուցանիշները, արտադրական գործընթացը:

1C: ERP Ձեռնարկության կառավորումը թույլ է տալիս ստեղծել համապարփակ տեղեկատվական համակարգ ցանկացած ձեռնարկության գործունեությունը կառավարելու համար: 1C ընկերության այս նորարար լուծումը օգտագործում է բիզնեսի կառավարման ինտեգրված մոտեցում, լավագույն միջազգային տեխնիկա և երկարամյա ներքին պրակտիկա, որը երաշխավորում է հարմարեցման ճկունություն, օգտագործման հեշտություն և զգալի տնտեսական ազդեցություն: 1C: ERP լուծումների գիծն ընդգրկում է բոլոր խոշոր արդյունաբերությունները, ունի գործառույթների և ծրագրային գործիքների մեծ շարք և հարմար է ցանկացած չափի ձեռնարկություններում օգտագործելու համար:

1C: ERP Ձեռնարկության կառավարում ծրագիրը հնարավորություն է տալիս իրականցնել`

  • Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում
  • Գնումների և վաճառքների կառավարում և վերլուծություն
  • Պահեստային շարժերի և մնացորդների կառավարում
  • Դրամական միջոցների պլանավորում և կառավարում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում
  • Ծախսերի կառավարում և ծախսերի հաշվարկ
  • Արտադրական պրոցեսների կառավարում
  • Արտադրված ապրանքների ինքնարժեքի հաշվարկ
  • Հաշվապահական հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Ձեռնարկության ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծություն