1C: Աշխատավարձ և անձնակազմի կառավարում

1C: Աշխատավարձ և անձնակազմի կառավարումը բազմակի նշանակության ծրագիր է, որը թույլ է տալիս համակողմանի ավտոմատացնել անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և կադրային քաղաքականության իրականացման հետ կապված խնդիրները՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները և ձեռնարկությունների իրական փորձը:

1C: Աշխատավարձ և անձնակազմի կառավարում ծրագիրը կարող է հաջողությամբ կիրառվել ձեռնարկությունների անձնակազմի կառավարման ծառայություններում և հաշվապահական հաշվառման բաժիններում, ինչպես նաև այլ ստորաբաժանումներում, որոնք հետաքրքրված են աշխատողների աշխատանքի արդյունավետ կազմակերպմամբ, տարբեր չափերի առևտրային ձեռնարկությունների մարդկային ռեսուրսների կառավարման համար:

1C: Աշխատավարձ և անձնակազմի կառավարում ծրագիրը հնարավություն է տալիս իրականցնել՝

  • Աշխատակիցների գրանցում, անձնական տվյալներրի մուտքագրում, ինֆորմացիայի ամբողջական և մասամբ ներբեռնման հնարավորություն
  • Աշխատանքային անհատական գրաֆիկների ստեղծում, հաստիքների ստեղծում առանձնացված հաշվառում
  • Կադրային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատավարձի տարատեսակ պարզ և բարդ հաշվարկներ
  • Հաշվարկային թերթիկների, այլ առանձնացված ինֆորմացիայի ավտոմատ էլեկտրոնային ուղարկում յուրաքանչյուր կամ առանձնացված աշխատակիցներին
  • Կադրային առանձնացված հաշվետվություններ
  • Ինտեգրում 1C։ հաշվապահության, 1C։ փաստաթղթաշրջանառության և ներքին այլ ծրագրերի հետ