1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելված
1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելվածը հնարավորություն է տալիս պատվերների և վաճառքների գործընթացներն իրականացնել բջջային հավելվածի միջոցով: Ծրագրի միջոցով հնարավոր է առաջադրանքներ տալ ՇԶՊ (շուկայի զարգացման պատասխանատու)-ներին և հետևել դրանց իրականացմանը: Հավելվածը հարմարեցված է բջջային հեռախոսների և պլանշետների բոլոր լուծումներին և աշխատում է Android համակարգի վրա: Հավելվածի առավելություններից է նաև տվյալների շատ արագ թարմացումը և փոխանցումը:
1C: Վաճառքի և պատվերի բջջային հավելվածը ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել`
- Պատվերների և վաճառքների համաժամանակեցում համացանցի միջոցով
- ՇԶՊ-ների իրականացրած վաճառքների գնահատում և վերահսկում
- ՇԶՊ-ների կողմից իրականացվող այցելությունների վերահսկում
- Վաճառքների և պատվերների պլանավորում
- Թղթային փաստաթղթերի բացառում կամ նվազեցում
- Օրական այցելությունների ձևավորում
- ՇԶՊ-ները կարող են ցանկացած վայրից համաժամանակեցում անել, առանց գրասենյակ այցելելու