1C: Առևտրի կառավարում
1C: Առևտրի կառավարումը ժամանակակից գործիք է առևտրային ձեռնարկության բիզնես արդյունավետությունը բարձրացնելու համար: Ծրագիրը թույլ է տալիս համակողմանիորեն ավտոմատացնել գործառնական և կառավարման հաշվառման, առևտրային գործառնությունների վերլուծության և պլանավորման խնդիրները՝ դրանով իսկ ապահովելով ժամանակակից առևտրային ձեռնարկության արդյունավետ կառավարումը:
1C: Առևտրի կառավարում ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկը նրա բազմակողմանիությունն է. ծրագիրն աջակցում է առևտրի բոլոր հիմնական տեսակներին (մանրածախ, մեծածախ, ապառիկ, նախնական պատվեր, միջնորդավճար), ինչը թույլ է տալիս այն հաջողությամբ իրականացնել առևտրային կազմակերպությունների մեծ մասում: Այն հնարավորություն է տալիս ժամանանակից լուծումներով կառավարել, պլանավորել և վերլուծել առևտրային ձեռնարկության արդյունավետությունը: Օպտիմալ ծրագրային լուծում է և՛ մեծածախ, և՛ մանրածախ առևտրի համար:
1C: Առևտրի կառավարում ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել`
- Կուտակային(բոնուսային),զեղչային,նվեր քարտերի ներդրում,զեղչային համակարգի կիրառում
- Գների վերահսկում և կառավարում
- Գնումների և ձեռքբերումների վերահսկում և կառավարում
- Մեծածախ և մանրածախ վաճառքների իրականացում և վերահսկում
- Պահեստային շարժերի և մնացորդերի կառավարում
- Ֆինանսական կառավարում և վերլուծություն
- Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում
- Ինքնարժեքի,եկամտի վերահսկում և վերլուծություն
- Ինտեգրում հարկային հաշիվների e-Invoiceing/Taxservice համակարգի հետ
- Հաշվետվությունների ճկուն համակարգ
- Առևտրային մի շարք սարքավորումների հետ ինտեգրում(ՀԴՄ,սքաներ,կշեռք,տերմինալ…)
- Տվյալների փոխանակում 1C հաշվապահություն ծրագիր հետ
- Ինտեգրում web կայքերի հետ