1C։ Պահեստի հավաքագրման բջջային հավելված
1C։ Պահեստի հավաքագրման բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ավտոմատ կառավարման բիզնես գործընթացները: Այն կարող եք օգտագործել արտադրության մեջ, փոքր և մեծ պահեստներում, մանրածախ և մեծածախ խանութներում: Հավելվածը հնարավորություն է տալիս ապրանքի շտրիխկոդի միջոցով ստանալ ապրանքի, գնի հետ կապված ինֆորմացիա, վերահսկել պահեստային մնացորդը, իրականացնել գույքագրում և տվյալների հավաքագրման տերմինալի (TSD) միջոցով:
1C։ Պահեստի հավաքագրման բջջային հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել`
- տվյալների շատ արագ թարմացում և ավտոմատ փոխանցումը՝ կազմակերպության տվյալների բազա
- տվյալների ներմուծման հնարավորություն բոլոր փաստաթղթերում
- տվյալների փոխանակումը կարող է իրականացվել ինտերնետին միացած և offline ռեժիմում
- աշխատանքի առավել արդյունավետություն՝ բացառելով թղթաբանությունը