1C: Հաշվապահություն
1C: Հաշվապահությունը ամենահայտնի հաշվապահական ծրագրերից մեկն է, որը հաշվապահական հաշվառման ավտոմատացումը բոլորովին նոր մակարդակի վրա է հասցնում: Այն թույլ է տալիս լուծել ցանկացած բիզնեսի հաշվապահական հաշվառման խնդիրները:
1C: Հաշվապահություն ծրագիրը հաշվապահի պրոֆեսիոնալ գործիք է, որի միջոցով կարելի է վարել հաշվապահական և հարկային հաշվառումները: Ծրագրի հիմնական հատկանիշներից են հաշվապահական հստակ հաշվառում՝ համաձայն օրենսդրության և բիզնեսի կարիքների, ժամանակի խնայողությունը՝ հարկերի հաշվարկման, փաստաթղթերի և բիզնես գործարքների պատրաստման մեջ, օգտագործողի արդյունավետ աջակցությունը՝ բարձր գործառնական հարմարավետության շնորհիվ և այլն:
1C: Հաշվապահություն ծրագիրը հնարավություն է տալիս իրականցնել՝
- Պաշարների հաշվառում, ձեռքբերում, ներմուծում, լրացուցիչ ծախսերի հաշվառում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
- ՀՄ-ի և ՈՆԱ-ի հաշվառում, Կապիտալացում
- Արտադրանք, անուղղակի ծախսերի բաշխում, վաճառքից անուղղակի ծախսերի դուրսգրում
- Աշխատավարձի հաշվարկ
- Գնորդ-բանկ համակարգի ինտեգրում
- Taxservice համակարգի ինտեգրում հաշվարկային փաստաթղթեր, հարկային հաշիվներ, մանրածախ վաճառք
- Հարկային հաշվետվությունների արտահանում
- Բոլոր փաստաթղթերի ինտեգրում 1C այլ ծրագրերի հետ, յուրաքանչյուր փաստաթղթի Excel ֆայլից ներբեռնելու հնարավորություն
- Եկամտային հարկի հետաձգում, ԱԱՀ-ի դեբետագրում, բնապահպանական վճարի հաշվարկ
- Հաշվետվությունների փաթեթ յուրաքանչյուր բաժնի համար